News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքին այսօր՝ մայիսի 17-ին, բեմահարթակ բարձրացան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Զոհվածների հարազատները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրին` հայտարարելով, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո վերադառնան հայկական ԶՈՒ-երի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը եւ Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ։ Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը։ Ըստ մամուլի հայտարարությունների՝  Կարեն Բիշարյանը հանդիսանում է իշխանության կամքը կատարող դատավոր։ Դատաքննությունն ակնհայտորեն ձգձգվում է։ 2022 թվականի ապրիլի 18-ին հիշյալ բողոքով նշանակվել է դատական նիստ, սակայն կողմերին չի ծանուցվել։ Նույն գործով հաջորդ դատական նիստ նշանակվել է մայիսի 6-ին, ընդամենը մոտ մեկ ժամ նիստ անելով, հետաձգել է դատական նիստը եւ հաջորդ նիստ նշանակել մայիսի 17-ին։ Դատարանում դատական նիստերի ցուցակի վրա արձանագրված է, որ զոհվածների շահերին ուղղակիորեն առնչվող բողոքով դատավոր Կարեն Բիշարյանը նույն օրը նույն ժամին նշանակել է միաժամանակ երկու տարբեր գործերով դատական նիստեր։ այս հանգամանքը ինքնին վկայում է Կարեն Բիշարյանի կողմից դատական նիստերը ակնհայտորեն ձգձգելու միտումի մասին։ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների իրավահաջորդները այսօր որպես շահագրգիռ կողմ, ներկայացրել էին Վերաքննիչ դատարան, պարզվել է, որ գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել։ Արդյունքում այլ ելք չունենալով՝ փակել ենք դատարանի առջեւի ճանապարհը, դատարանին նույն վարքագիծը ծաղր է ծնողների եւ մեր վշտի նկատմամբ։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից՝ այդ բողոքի քննությունը հանձնարարել նախկինում մասնակցող դատախազ Ա. Մուրադյանին։ Միաժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ քննվող բողոքը ենթակա չէ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչությանը, ի դեպ փաստաբանների բողոքի կապակցությամբ դատախազ Մուրադյանի անհիմն դիրքորոշումները հերքվել են դատարանում։ Դատախազությունը հարկադրված որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու, սակայն հարուցել են ոչ թե պետական դավաճանության հոդվածով, որի համար առկա են բավարար ապացույցներ, այլ պաշտոնական լիազորությունների չարաշահելու փաստով։ Մենք ՝ զոհվածների հարազատներս, պահանջում ենք Դատախազությունից եւ Քննչական կոմիտեից ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Պահանջում ենք նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գործարկվել պատշաճ կերպով, առկա են թերություններ, որոնք, ըստ իս, միտումնավոր են արվում։ Այս ամենի հեղինակն է՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը»,- իրենց հայտարարությունում նշեցին զոհվածների հարազատները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ