News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դուշանբեում Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի ներկայությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության Ababil 2 գործարանն է բացվել, հայտնում է Mehr-ը։

Երկու երկրների միջեւ պաշտպանական եւ ռազմական համագործակցության ամրապնդման եւ զարգացման նպատակով կառուցված այս գործարանի բացմանը ներկա են եղել Իրանի եւ Տաջիկստանի մի խումբ պաշտոնյաներ։

«Այսօր մենք այնպիսի դիրքում ենք, որտեղ, բացի ներքին կարիքները բավարարելուց, կարող ենք ռազմական տեխնիկա արտահանել դաշնակից եւ բարեկամ երկրներ՝ անվտանգության եւ կայուն խաղաղության ամրապնդման համար»,- ասել է Բաղերին։

Նա Տաջիկստանում Ababil 2 գործարանի բացումը Իրանի եւ Տաջիկստանի միջեւ ռազմական համագործակցության շրջադարձային պահ է անվանել՝ հավելելով, որ երկու երկրների համագործակցությունն ու փոխգործակցությունը շարունակվում է ռազմական պաշտպանության բոլոր մակարդակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ