News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա օրերին լրացուցիչ զենք է խոստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնել է Ելիսեյան պալատը։

Հեռախոսազրույցում Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարումները «կշարունակվեն եւ կավելանան առաջիկա օրերին ու շաբաթներին, ինչպես նաեւ մարդասիրական օգնության առաքումը»։

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը «կդիտարկվի» հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում: Դիտարկումը հիմնված կլինի «Եվրահանձնաժողովի կողմից տրված կարծիքի վրա եւ այն ոգով, որը արտահայտվել է Վերսալի գագաթաժողովում բոլոր անդամ երկրների կողմից, որոնք հայտարարել են, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է կազմում»:

Ղեկավարները քննարկել են նաեւ «Ազովստալ» գործարանի տարհանման հարցը, ինչպես նաեւ «պարենային անվտանգության եւ ուկրաինական հացահատիկի արտահանումը թույլ տալու հնարավոր ուղիներ հարցը, որից սննդի առումով կախված է աշխարհի մեծ մասը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ