News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Կանադայի իշխանությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, որոշել են արգելել Ռուսաստանի մոտ 1000 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքն իրենց տարածք, սրանք այն մարդիկ են, որոնք նախկինում ենթարկվել են կանադական պատժամիջոցների։ Այս մասին Twitter-ում գրել է հյուսիսամերիկյան երկրի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն։

Նրա խոսքով՝ «Կանադան աջակցում է Ուկրաինային» եւ մտադիր է «Ռուսաստանին պատասխանատվության կանչել»։ «Այդ պատճառով մենք հենց նոր հայտարարեցինք Կանադա մուտքի արգելքի մասին մոտ հազար ռուսաստանցիների, այդ թվում՝ Պուտինի եւ նրա շրջապատի անդամների համար»,- ասել է պաշտոնյան։ Նա պարզաբանել է, որ այդ մարդիկ նախկինում ընդգրկված են եղել Կանադայի պատժամիջոցների ցուցակներում։

Հայտարարության մեջ նախարարությունը պարզաբանում է, որ միգրացիոն օրենսդրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն, որը թույլ է տալիս վիզա չտրամադրել պատժամիջոցների տակ գտնվող անձանց։

Օտտավան բազմիցս սեւ ցուցակում ներառել է ռուսաստանցիների, որոնք, նրա կարծիքով, կապ ունեն Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունների հետ: Ինչպես պարզաբանվել է, այս ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ Կանադայում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ նրանց մուտքը երկիր կարգելվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ