News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) չորեքշաբթի օրը կներկայացնի 210 միլիարդ եվրոյի ծրագիր՝ Ռուսաստանի էներգակիրներից մինչեւ 2027 թվականը աստիճանաբար հրաժարվելու մասին, չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթերի նախագծերը։

Նշված ծրագիրը բաղկացած կլինի երեք փուլից, նշում է գործակալությունը։ Նախագծի շրջանակներում Բրյուսելը մտադիր է սկսել գազի ներկրումը այլ երկրներից, արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին եւ ավելի շատ ջանքեր գործադրել էներգիայի խնայողության համար։

Գործակալության տվյալներով՝ այլ երկրներից գազի ներկրումն ավելացնելու պլանի մի մասը ընդգծում է հեղուկ բնական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը այնպիսի երկրներից, ինչպիսիք են Եգիպտոսը, Իսրայելը եւ Նիգերիան։

Ինչ վերաբերում է էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուն, ապա ակնկալվում է, որ ԵՀ-ն ծրագրում մինչեւ 2030 թվականը 10 միլիոն տոննա վերականգնվող ջրածին արտադրելու եւ արդյունաբերության մեջ գազի փոխարինման համար եւս 10 միլիոն տոննա այդպիսի ջրածին ներմուծելու նպատակ կներկայացնի, նշում է Reuters-ը։ Բացի այդ, ԵՀ-ն մտադիր է առաջարկել 2030 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասցնել 45 տոկոսի։ Արեւային էներգիայի լայնածավալ օգտագործման ջանքերի շրջանակներում ԵՄ-ն անդամ երկրներից կպահանջի 2025 թվականից բոլոր հասարակական շենքերում արեւային էլեկտրակայաններ տեղադրել։

Բացի այդ, մինչեւ 2030 թվականը ԵՄ-ն մտադիր է 13 տոկոսով կրճատել էներգիայի սպառումը։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ն Ռուսաստանից ստանում է գազի 40 տոկոսը, նավթի 27 տոկոսը եւ ածխի 46 տոկոսը։ Ածխի մատակարարումների էմբարգոն դարձել է պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մաս, այն ընդունվել է հետաձգված ռեժիմով եւ ուժի մեջ կմտնի օգոստոսից։ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի հետաձգված էմբարգոյի նախագիծ։ Եվրահանձնաժողովն առաջարկել է վեցերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց արգելել Ռուսաստանի Դաշնությունից հում նավթի ներմուծումը, իսկ նավթամթերքների ներմուծումն արգելել 2023 թվականից։ Միաժամանակ ԵՀ-ն առաջարկել է թույլ տալ Հունգարիային եւ Սլովակիային մինչեւ 2024 թվականի վերջը ռուսական նավթ գնել։

Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովն արդեն ստիպված է եղել մեղմացնել իր մի շարք առաջարկները նավթի էմբարգոյի ժամկետների, չափորոշիչների եւ հնարավոր բացառությունների վերաբերյալ։ Հունգարիան դեմ է նավթի էմբարգոյին, նրան աջակցում են մի շարք այլ երկրներ, որոնք եւս կարծում են, որ այս միջոցից վնասը աղետալի կլինի Եվրոպայի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ