News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի փողոցներում անհնազանդության ակցիաները շարունակվում են, ոստիկանությունն իրեն պհում է այլանդակ վատ, ապօրինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին Facebook-ի իր էջի լայվում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում այդ թվում պատգամավորների նկատմամբ: Կան արդեն հստակ փաստեր: Քիչ առաջ արդեն Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք այլ պատգամավորների նկատմամբ ակնհյտ ուժ է կիրառվել: Կան մի քանի 100 բերման ենթարկվածներ: Որեւէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդեն տեղ չկա»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նաեւ դիմեց ոստիկաններին. «Երեկվա ձեր պարգեւավճարը ակնհայտ դարձրեց այսօրվա ձեր գործած քայլերը: Դուք դարձել եք Նիկոլի գործիքը: Այն ինչ անում եք, հատ-հատ պատասխան եք տալու, բոլորդ ֆիքսված եք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգեւավճարի հետ միսին Նիկոլը ձեզ տվել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան եք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ