News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիկոլն ամենաշատը վախենում է զոհված տղերքի ծնողների ցասումից, ու ճիշտ է անում, որ վախենում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով տեղադրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եւ նրա հոր՝ Գարիկ Գալեյանի լուսանկարը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թիմակիցները հայտնում են, որ երեկ այնքան վատ է եղել, որ անգամ վախեցել է գիշերել կառավարական առանձնատանը։ Վախեցած մարդն ինչի ասես ընդունակ է. այսօր ձերբակալել են զոհված տղերքից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին:

Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը հայտնել է. «Առավոտյան 7:45 ռազմական ոստիկանությունից եկան: Շատ հանգիստ գնացել են՝ առանց բիրտ ուժ կիրառելու: Այս պահին գտնվում են Իսակովի պողոտայի վրայի Ռազմական ոստիկանությունում»: Աստղիկ Գալեյանը դեռ տեղեկացված չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ամուսինը:

 

 

 

Տպել
Ամենաշատ