News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ մայիսի 18-ին, հավաքվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ։

Զոհվածների ծնողները պահանջում են բացատրություն՝ զինվորական քրեական գործերով քննիչի անգործության վերաբերյալ։ Դատախազը ցուցում է տվել քննիչին կատարել քննչական գործողություններ, մինչդեռ, ըստ ծնողների՝ քննիչն անգործություն է դրսեւորել»

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն էին եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք վերջերս զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել։

Տուժողի իրավահաջորդները քրեական գործով հարցաքննվելուց հետո տեղեկացել էին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու եւ հարցաքննության հրավիրելու միջնորդությունների լուծումը՝ հետաձգել։ Ծնողներին վրդովվեցրել է այդ որոշումը, կոմիտեի ներսում իրավիճակն այնքան էր լարվել, որ, ըստ ծնողների՝ աշխատակիցների կողմից իրենց հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ։

Ծնողները ի նշան բողոքի՝ փակել էին Կոմիտեի զինվորական վարչության շենքի հարակից Բաբայան փողոցը։ Այնուհետեւ ծնողները գնացել էին Գլխավոր դատախազություն եւ նոր հիմքերով, սակայն նույն պահանջով եւս մեկ միջնորդություն էին ներկայացրել Գլխավոր դատախազին, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ ձերբակալվի։  Միջնորդության հիմքը, ըստ ծնողների, այն է, որ ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն ասել է՝ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, սակայն առանց զոհերի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ