News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություն են սկսել կազմակերպված հանցավոր խմբի դեմ, որը փակում է Լեռնային Բադախշանի ինքնավար մարզը (ԼԲԻՄ) Չինաստանին կապող Դուշանբե-Կուլմա ավտոճանապարհը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է «Խովար» տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի մամուլի կենտրոնին։

Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 17-ին հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման նպատակով կազմակերպված հանցավոր խմբի անդամներն ապօրինաբար փակել են Դուշանբե-Կուլմա միջազգային ավտոմայրուղին ԼԲԻՄ-ի Ռուշանի շրջանում, որը գտնվում է պետական սահմանի գծի վրա։ Զենքը հանձնելու իրավապահների պահանջին հանցագործները զինված դիմադրություն են ցուցաբերել։ «Այդ առնչությամբ, քաղաքացիների անվտանգության, հանրային կարգի եւ Ռուշանի շրջանի Դուշանբե-Կուլմա հատվածում միջազգային ավտոմայրուղով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման  նկատառումներով, երկրի իրավապահ մարմինները սկսել են հակաահաբեկչական գործողություն»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Նախարարությունում տեղեկացրել են, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ժամանակ հանցագործներն արտասահմանում զենք եւ զինամթերք են ստացել, ինչպես նաեւ օտարերկրյա վարձկաններ են ներգրավել ահաբեկչական գործողություններ եւ այլ սադրանքներ իրականացնելու համար՝ ուղղված սահմանադրական կարգի հիմքերի դեմ։ «Ռուշանի շրջանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության մեջ կան ահաբեկչական բնույթի հանցագործությունների նշաններ»,- նշել է մամուլի ծառայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 900 մարդ
Մինչդեռ վերջին 24 ժամվա ընթացքում, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, արդեն ձերբակալվել են 110 անձ...
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել 
Պայթյունը տեղի է ունեցել հարավարևմտյան Բելուջիստան նահանգի մզկիթի մոտ...
Իրանը չի ընդունի իր սահմաններին ահաբեկիչների առկայությունը. Իրանի նախագահ
Այս հայտարարությունը հնչել է երկու օր այն բանից հետո, երբ Իրանի...
Թուրքիայում կալանավորել են հինգ մարդու, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում
Դիարբեքիրում ահաբեկչություն էր պատրաստվում...
ՇՀԿ երկրները համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն 2024թ.
Ընդունվել է որոշում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու մասին...
Սիրիական բանակը ռուսական ավիացիայի մասնակցությամբ հարվածել են Համայի և Իդլիբի ահաբեկիչներին
Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է․․․
Ամենաշատ