News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, իրավիճակը լարված է:

«Գարկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք», - ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ աելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։

«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու», - հայտարարեց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ թող բաց թողնեն Գարիկ Գալեյանին, այլապես հետևանքների համար իրենք պատասխանատու չեն։

Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, թե եթե մեկ ժամից Գրաիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։

«Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», - ասաց Տոնոյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ