News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել ահաբեկչության փորձի համար մահապատժի հնարավորության մասին, համապատասխան փաստաթուղթը չորեքշաբթի հրապարակվել է երկրի ազգային իրավական ինտերնետ-պորտալում։

«Որպես պատժի բացառիկ միջոց թույլատրվում է կրառել մահապատիժ՝ գնդակահարություն՝ մինչեւ մահապատժի վերացումը՝ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար («ահաբեկչական գործողություն օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային կազմակերպություն նկատմամբ»), 126-րդ հոդվածի 3-րդ մասով («միջազգային ահաբեկչություն»), 289-րդ հոդվածի 3-րդ մասով («ահաբեկչական ակտ») եւ 359-րդ հոդվածի 2-րդ մասով («ահաբեկչություն պետական կամ հասարակական գործչի նկատմամբ») կամ առանձին այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար, որոնք կապված են ծանրացուցիչ հանգամանքներում անձին դիտավորությամբ կյանքից զրկելու հետ»,- ասվում է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարող օրենքում։

Փաստաթղթում նշվում է, որ «հանցագործության նախապատրաստման եւ հանցանքի փորձի համար մահապատիժ չի նախատեսվում, բացառությամբ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով, 126-րդ հոդվածի 3-րդ մասով, 289-րդ հոդվածի 3-րդ մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման փորձի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ