News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ավելի լավ է՝ ձեր գործողություններին մի քիչ օրինական երանգ տվեք, դուք արյան տակ եք մտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՔԿ զինվորական վարչության բակում ոստիկաններին դիմելով՝ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գեւորգյանը։

Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել։

«Մարդու նման թող իրենց պահեն։ Նիկոլ Փաշինյանից բացի այս աշխարհում գոյություն ունի նաեւ արդարություն։ Նիկոլ Փաշինյանը որ պատասխանատվություն կրող լիներ, պատասխան կտար, բնականաբար որեւէ մեկը չի ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը էնքան արժանապատվություն կունենա։ Տրամաբանական գործընթացներ եք ակնկալում մի երկրում, որտեղ չորս տարի տրամաբանությունն առհասարակ չի գործում, մի երկրում, որտեղ անօրինական ճանապարհով իշխանություն են զավթել, որտեղ Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապես դատարանների մուտքեր են փակել»,- նշեց նա։

Ըստ զոհվածի ծնողի՝ տրամաբանության սահմաններում իրենք Նիկոլ Փաշինյանից եւ նրա ղեկավարած կառույցներից ոչինչ չեն ակնկալում. «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք, նայենք, թե մեր երեխաներին գիտակցված սպանդի տարված ոհմակը ոնց է մեզ ձեռք առնում։ Տեսնում ես, որ քո զավակի դահիճը պատժված չի, ավելին, ամեն օր փորփրում է քո վերքը դաժան ձեւով։ Մենք այս մարդկանցից մարդկային ոչինչ չենք սպասում, բայց սպասում ենք առողջ մնացած այն հասարակությունից, որի մեջ դեռ առողջ հատիկն ապրում է»։

 

Տպել
Ամենաշատ