News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության վարկանիշն այս օրերին հսկայական աճ է գրանցել, նրա գործունեությունը բարձր են գնահատում նաեւ քաղաքացիները։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա հավելեց, որ այլակարծության հանդեպ ատելությունը, պատահական անցորդների վրա հարձակումը եւ ընդդիմության ցույցերի ժամանակ այլ գործողությունները կապ չունեն խաղաղ ակցիաների հետ։ «Խուլիգանները՝ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, շշով հարվածել են պատահական վարորդին եւ կոտրել նրա քիթը, հարվածել են նաեւ անցնող մեքենաներին»,- ասաց Ալեքսանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ցուցարարների նկատմամբ Ոստիկանության գործողությունները համաչափ եւ հանդուրժողական անվանեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ