News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

2022 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 9 տոկոսով, ցույց են տվել Ազգային վիճակագրության վարչության (ONS) տվյալները: Աճը ռեկորդային է ավելի քան 40 տարվա ընթացքում։

Մարտին Բրիտանիայում սպառողական գներն աճել են 7տոկոսով։

Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբաններն սպասում էին, որ ապրիլին սպառողական միջին ինֆլյացիան կկազմի 9,1 տոկոս, նույն կարծիքին էին նաեւ Trading Economics-ի փորձագետները:

Նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 2,5 տոկոսով։ Փորձագետները կանխատեսում էին միջինը 2,6 տոկոս աճ։ Մարտին փետրվարի համեմատ գներն աճել են 1,1 տոկոսով։

Առանց սննդամթերքը, ալկոհոլը, ծխախոտը եւ էներգակիրները (հիմնական գնաճ, CPI Core) հաշվի առնելու՝ գները ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 6,2 տոկոսով՝ մարտին 5,7 տոկոս աճից հետո: CPI Core ինդեքսն ամսական կտրվածքով աճել է 0,7 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 0,9 տոկոս աճից հետո: Փորձագետներն ապրիլին տարեկան կտրվածքով սպասում էին ցուցանիշի 6,2 տոկոս, ամսական կտրվածքով՝ 0,8 տոկոս աճ։

Մանրածախ գները (RPI ինդեքս) տարեկան կտրվածքով աճել են 11,1 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 9 տոկոսով աճելուց հետո: Հենց RPI ինդեքսն է օգտագործվում է բրիտանացի գործատուների կողմից աշխատավարձի շուրջ բանակցությունների ժամանակ: CPI եւ RPI ինդեքսների դինամիկայի տարբերությունը պայմանավորված է RPI-ում բնակարանային ծախսերի ներառմամբ, ինչպես նաեւ՝ ավիատոմսերի, ապահովագրության եւ բենզինի գների տարբեր կշռով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ