News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավորներ Արթուր Վանեցյանը, Արմենուհի Կյուրեղյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արթուր վանեցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանի և Տիգրան Աբրահամյանի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական գլխավոր վարչություն:

«Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:

հ.գ. Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնում է, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ