News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր՝ մայիսի 18-ին, աչքի վնասվածք ստացած քաղաքացու մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, որտեղ քաղաքացին տեղափոխվել էր ակցիայի վայրից։

Ակնաբուժական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացին բուժօգնություն է ստացել եւ տուն գնացել։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ քաղաքացիներից մեկն այսօր ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետեւանքով աչքի վնասվածք է ստացել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ