News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ