News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մայիսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, համագործակցեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 22-ամյա մի երիտասարդ: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2021 թվականից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

Տպել
Ամենաշատ