News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
409.38
EUR
417.16
RUB
6.5
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպմանը, փոխանցում է Ալիեւը:

«Մենք նաեւ լայնորեն քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա ամբողջական պատկեր կունենա։ Բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները եւ շրջել թշնամանքի էջը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ Ադրբեջանը դեռ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ստորաբաժանումները, հավանաբար՝ եւս խաղաղ նկրտումներից ելնելով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ