News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրեմլը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները, որոնք թաքնվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, հանձնվում են։

Լրագրողները չորեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են, թե արդյոք «Ազովստալ»-ից այնտեղ գտնվող ուկրաինացի զինվորականների դուրս գալը կապիտուլյացիա է, եւ արդյոք նրանց թվում կան օտարերկրացիներ, այդ թվում՝ արեւմտյան բանակների սպաներ, հայտնում է Interfax-ը։

«Ինչ վերաբերում է հանձնվողների նույնականացմանը, ապա այս հարցը պետք է հասցեագրել պաշտպանության նախարարությանը։ Բայց այստեղ մեկնաբանությունը կարող է լինել միայն միանշանակ, եւ սահմանումը միանշանակ՝ նրանք, ովքեր թաքնվում էին, այն զինվորականները, որոնք թաքնվում էին «Ազովստալ»-ի տարածքում, նրանք վայր են դնում զենքերը եւ հանձնվում են»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաեւ ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն առաջ չեն շարժվում, եւ դրանց վերսկսումը դժվար թե կարելի է կապել «Ազովստալ»-ից ուկրաինացի զինվորականների հանձնվելու հետ։

«Չեմ կարծում, որ դրանք խիստ փոխկապակցված գործընթացներ են (բանակցություններն ու «Ազովստալ»-ից ուկրաինացի զինվորականների հանձնվելը): Բանակցություններն իսկապես առաջ չեն գնում, եւ մենք իսկապես արձանագրում ենք ուկրաինացի բանակցողների ցանկության իսպառ բացակայություն՝ շարունակելու այս գործընթացը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Չորեքշաբթի ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մեկ օրում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից 694 ուկրաինացի զինվոր է հանձնվել։ «Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները եւ «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել: Անցած 24 ժամվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29 վիրավոր»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ մայիսի 16-ից «Ազովստալ»-ից 959 ուկրաինացի զինծառայող է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր, 51-ը տեղափոխվել է ԴԺՀ-ում Նովոազովսկի հիվանդանոց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Ամենաշատ