News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսպանիայի դեսպանատան 27 աշխատակցի՝ ֆրանսիացի եւ իտալացի դիվանագետների արտաքսումից անմիջապես հետո, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը հրավիրել է դեսպան Մարկոս ​​Գոմես Մարտինեսին եւ բողոք է հայտնել նրան, քանի որ Մադրիդը որոշել է արտաքսել Իսպանիայում ռուսական արտասահմանյան հաստատությունների 27 աշխատակցի։

«Ի պատասխան՝ Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան եւ Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի գլխավոր հյուպատոսության 27 աշխատակից պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը համապատասխան գրությունը դեսպանին հանձնելու օրվանից յոթ օրվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Իսպանիայի իշխանությունների ոչ բարեկամական քայլը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ