News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը միջազգային իրավունքի խախտմամբ ռեւիզիոնիստական քաղաքականության համար քննադատել է Թուրքիային, հայտնում է Kathimerini-ն։

«ԱՄՆ-ի քաղաքական համակարգը սկսել է Հունաստանը դիտարկել որպես հավատարիմ գործընկեր եւ ընդհանուր արժեքների համակարգի անդամ։ Ժողովրդավարության համակարգը մի համակարգ է, որտեղ երկրները կարծում են, որ աշխարհը պետք է կառավարվի օրենքներով ու կանոններով»,- ասել է Դենդիասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո։ «Թուրքիան, մյուս կողմից, անկայուն գործընկեր է, որը առանց վարանելու խախտում է կանոնները եւ հաճախ առաջնորդվում ուժեղ ռեւիզիոնիզմով»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ