News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով  խորհրդարանում տեղի է ունեցել  հայ եւ իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարեւորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, հետպատերազմական իրավիճակին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին:  Այդ համատեքստում Մարիա Կարապետյանն արժեւորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարեւորությունը: Պատգամավորն ընդգծել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների  կողմից արված հայտարարությունները:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն  կարեւորել է հայ-իտալական  փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով  հատկապես բարեկամական խմբերի դերը:  Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Պատգամավորը խոսել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հաջողությունների,  հայկական կրթամշակութային  առանձնահատկությունների մասին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը,  Սոնա Ղազարյանը,  Հասմիկ Հակոբյանը,  Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը,  Սարգիս Խանդանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են 44-օրյա պատերազմին, ԼՂ-ում տիրող իրավիճակին,  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությանը եւ այդ հարցում Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությանն ու իրականությունը խեղաթյուրող վարքագծին:  Խորհրդարանականներն իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:  Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ