News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրման համար:

Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ: Կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը, զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց խորհրդարանականների մակարդակով աջակցության վերահաստատումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ