ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ընդունել է ՌԴ կենտրոնական բանկի սառեցված ակտիվների առգրավման անօրինականությունը, հայտնում է Reuters-ը։
Յելենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները արգելափակել են Ռուսաստանի կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվները:
Արեւմտյան դաշնակիցների միջեւ քննարկումներ են սկսվում այն մասին, թե ինչպես պետք է ֆինանսավորել Ուկրաինայի երկարաժամկետ վերակառուցումը, եւ կարող են արդյոք այդ սառեցված ռուսական ակտիվները իրենց դերն ունենալ:
«Կարծում եմ, բնական է, որ հաշվի առնելով Ուկրաինայում ահռելի ավերածությունները եւ վերակառուցման հսկայական ծախսերը, որոնց նրանք ստիպված կլինեն բախվել, մենք կդիմենք Ռուսաստանին, որպեսզի նա օգնի վճարել գնի գոնե մի մասը, որը կապված կլինի դրա հետ»,- ասել է Յելենը:
«Այնուամենայնիվ, թեեւ մենք սկսում ենք ուսումնասիրել դա, ներկայումս Միացյալ Նահանգներում անօրինական կլինի, որ կառավարությունը բռնագրավի այդ ակտիվները: ԱՄՆ-ում դա օրենքով չի թույլատրվում»։