News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել պահանջով հաղորդում է ներկայացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հենց նոր գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որով պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել մոտ երկու ժամ առաջ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնություն կիրառած ոստիկաններին:

Մինչև այդ ուսադիրակիրները չպատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, խելքի չեն գա»:

Ինչպես են ոստիկանները քաշքշելով փորձում բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ