News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Չեխիան կստանա 15 Leopard 2A4 տանկ, որոնք նվիրաբերել է Գերմանիան, հաղորդում է Reuters-ը։ 

Չեխերը նաեւ բանակցություններ կսկսեն Գերմանիայի հետ՝ առաջիկա տարիներին մինչեւ 50 ավելի ժամանակակից Leopard 2A7+ տանկեր ձեռք բերելու համար։ Նվիրաբերված տանկերը կարող են ժամանել այս տարի։

«Գերմանիան երկար ժամանակ եղել է մեր հիմնական տնտեսական գործընկերը»,- ասել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան։ «Ես հավատում եմ, որ դրա շնորհիվ մեր բանակը կհզորանա, մեր երկիրն ավելի ապահով կլինի»,-ասել է նա։

Չեխիան ունի 30 արդիականացված T-72M4CZ տանկ, որոնք հատկացված են տանկային ստորաբաժանմանը, եւ մի քանի տասնյակ այլ տանկեր, որոնք չեն արդիականացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ