News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

18.05.2022 թ․, Երևան. Կրթական ծրագրերի աջակցմանն ուղղված ռազմավարության շրջանակներում Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը ամենամյա Koreez համադպրոցական առցանց մրցույթի հետ՝ դառնալով տեխնոլոգիական գործընկեր։

Koreez-ը առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Koreez-ին մասնակցելով յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «օսկար» -ին, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը կրթական աշխարհում, ստանալ արժեքավոր մրցանականեր։

«Վերջին տարիների իրադարձություններն ակնառու դարձրեցին տելեկոմի անփոխարինելի դերը կրթության ոլորտում։ Ուրախ եմ, որ Հայաստանի կրթական համակարգում քայլ առ քայլ իրենց հաստատուն տեղն են գրավում առցանց դասերն ու մրցույթները՝ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տալով միևնույն հնարավորությունները՝ անկախ բնակության վայրից։ Այս նախաձեռնությունը համապատասխանում է մեր ռազմավարական ծրագրերին ինչպես կրթության, այնպես էլ մարզային բնակավայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովման մասով»,-խոսելով համագործակցության մասին նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Նախագծի հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Koreez-ի մեծ նպատակն է խրախուսել յուրաքանչյուր աշակերտի կրթվելու մղումը, բացահայտել տաղանդներ, ինչպես նաև մեծարել ուսուցիչներին ու բոլորի կրթական կյանքը դարձնել ավելի հիշարժան, հետաքրքիր և ժամանցային: Մեր վաղվա հերոսները կրթված մարդիկ են»:

Այս տարի Koreez-ի հաղթողներին մրցանակներ կտրամադրի նաև Team Telecom Armenia-ն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ