News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահի որդին հայտարարել է, որ ինքը եւ իր ընտանիքի անդամներն անմեղ են կոռուպցիայի մեղադրանքներում, որոնք հարուցվել էին միջազգային դատարանների կողմից 2011 թ. ապստամբությունից հետո, այն բանից հետո, երբ անցյալ ամիս Շվեյցարիայի եւ Եվրամիության դատարանները վճիռ կայացրեցին հօգուտ նրա ընտանիքի:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդու՝ Գամալ Մուբարաքի հայտարարությունը հնչեցվել է տապալված նախագահի ընտանիքի՝ իրենց հեղինակության վերականգնմանն ուղղված տարիների փորձերից հետո, քանի որ նրանք դատական պրոցեսների են բախվում Եգիպտոսում եւ արտերկրում:

Համացանցում հրապարակված 20 րոպեանոց տեսանյութում, որը վերնագրված է «Մուբարաքի ընտանիքի հայտարարությունը բոլոր միջազգային դատավարությունների հաջող ավարտի մասին», նա իր ընտանիքի իրավական խնդիրները որպես լուծված է ներկայացրել:

Նրա խոսքով՝ այս հայտարարությունն արվել է նրանից հետո, երբ ԶԼՄ-ները «կոռուպցիայի մասին կեղծ մեղադրանքներ» էին ներկայացրել իր ընտանիքի դեմ: «Իմ ընտանիքը որոշեց, որ մենք պարզապես չենք կարող այլեւս լռել այսպիսի համառ զրպարտչական լուրերին ի պատասխան։ Ժամանակն է, որպեսզի ընտանիքն արձագանքի»,- ասել է նա։

Փետրվարին Credit Suisse-ի հաճախորդների մասին զանգվածային արտահոսքը ցույց էր տվել, որ Գամալ Մուբարաքը եւ նրա եղբայր Ալաան ինչ-որ պահի առնվազն 197.5 միլիոն դոլար են ունեցել բանկում:

2011-ի բողոքի ցույցերը հիմնված էին Եգիպտոսի կառավարությունում խորապես արմատացած յուրացումներին եւ կոռուպցիային վերջ տալու կոչերին, ինչպես նաեւ՝ աճող մտավախություններին, որ Գամալ Մուբարաքը կփոխարինի իր հորը, ով իշխանության ղեկին էր մոտ 30 տարի:

Նախկին նախագահը մահացել է 2020 թ. 91 տարեկանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ