News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության չորս երկրներ նախատեսում են հողմակայաններ կառուցել Հյուսիսային ծովում, որոնք կարող են մինչեւ 2050 թ. առնվազն 150 գիգավատ էներգիա արտադրել՝ կլիմայի փոփոխության պատճառով ածխածնի արտանետումների կրճատմանը նպաստելու համար:

Ծրագրի համաձայն՝ հողմային տուրբինները կտեղադրվեն Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Դանիայի ափերի մոտ, հայտնում է դանիական Jyllands-Posten թերթը։

Նախագիծը ԵՄ-ում օֆշորային հողմային էներգիայի ներկայիս հզորության տասնապատիկ ավելացում կնշանակի:

«Հյուսիսային ծովը շատ բան կարող է անել»,- թերթին ասել է Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ ԵՄ չորս երկրների միջեւ սերտ համագործակցությունը «պետք է հիմա սկսել»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն եւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն նախատեսում են մասնակցել Հյուսիսային ծովի գագաթաժողովին Էսբյերգում։

Եվրահանձնաժողովը հանդես է եկել ամբողջ ԵՄ-ի՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագրերն արագացնելու առաջարկով։ Հանձնաժողովը գրեթե 300 միլիարդ եվրոյի փաթեթ է առաջարկել, որը վառելիքի ավելի արդյունավետ օգտագործում եւ վերականգնվող էներգիային ավելի արագ անցում է ներառում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ