News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երաշտը Եվրոպայում 2018-2020 թթ. ամենածանրն է եղել վերջին 200 տարում, որը մասամբ պայմանավորված է անոմալ բարձր ջերմաստիճաններով, որոնք սրել են չոր պայմանները մայրցամաքի մեծ մասերում:

Երաշտն ազդել է Եվրոպայի մոտ մեկ երրորդի վրա, այս թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Չեխիայի մեծ մասի, եւ տեւել է 33 ամիս՝ 2018 թ. ապրիլից մինչեւ 2020-ի դեկտեմբեր: Այս ընթացքում օդի ջերմաստիճանը 2.8 աստիճանով բարձր է եղել վերջին 250 տարվա միջինից, վկայում է 1766-ից գրանցվող տվյալների վերլուծությունը:

Բարձր ջերմաստիճանները եւ թույլ տեղումները չորացրել են հողերը՝ վնաս հասցնելով մշակաբույսերին։ Եգիպտացորենի արտադրությունը նվազել է 20-40 տոկոսով Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում, մինչդեռ գարու արտադրությունը գրեթե ամբողջ Եվրոպայում կրճատվել է 10 տոկոսով, գրում է Earth's Future-ը։

«Որոշումներ կայացնողներն ապագայում պետք է զգալիորեն ավելի ուժեղ երաշտների պատրաստ լինեն,- ասել է Գերմանիայում Հելմհոլցի անվան Բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հիդրոլոգ եւ հետազոտության համահեղինակ Լուիս Սամանիեգոն:- Հատկապես նոր գյուղատնտեսական քաղաքականության մշակման համար սա հարկ է որպես արթնացման կոչ դիտարկել՝ ջրի սպառնացող պակասը մեղմելու համապատասխան միջոցների գնահատման համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ