News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է սահմանների սահմանազատման հարցով ադրբեջանական աշխատանքային խմբի հետ համաձայնեցված հանդիպումը խափանելու մեջ։

«Ադրբեջանը ժամանակին աշխատանքային խումբ էր ստեղծել եւ պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել առաջարկել էր Հայաստանի ԱԳՆ-ն։ Ադրբեջանն ընդունել էր այդ առաջարկը, եւ մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա շատ հիասթափեցրեց։ Առավել հիասթափեցնողն էր, դարձյալ ելնելով Հայաստանի նախնական առաջարկից, մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպում անցկացնելուց Հայաստանի հրաժարվելը»,- ասել է Ալիեւը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Նա նշել է, որ Բաքուն Երեւանից աշխատանքի մեկնարկի ցանկացած նոր ժամկետ է սպասում, սակայն պատասխանատու մոտեցում է ակնկալումայս հարցում։ «Մենք Հայաստանից ցանկացած նոր ժամկետների ենք սպասում՝ աշխատանքը սկսելու համար։ Քանի որ նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում,- ասել է Ալիեւը։- Չնայած որոշակի լավատեսությանը՝ Հայաստանի կառավարության այսպիսի մանեւրներն ու շատ տարօրինակ քայլերը, ըստ էության, խաթարում են ձեռք բերված որոշակի վստահությունը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ