News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մեր տեղեկություններով, առաջիկայում կազդարարի քաղաքական նոր միավորի ստեղծման մասին։ Նա տեւական ժամանակ է՝ թիմ է հավաքագրում, հնարավորինս նոր՝ ինտելեկտուալ, գործունյա մարդկանց հետ է բանակցում, եւ նոր կուսակցությունն էլ, ասում են, հանդես է գալու երրորդ ուժի դիրքերից։ Այն դուրս է լինելու ներկաների եւ նախկինների ուղեծրից։ Նախաձեռնողները խնդիր են դրել հանդես գալ ոչ թե ընդդեմ, այլ հանուն ինչ-որ բանի։ Մեզ ասացին, որ Հրաչյա Ռոստոմյանը ծրագրում է այս նախագիծն իրականացնել նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի հետ։

Հիշեցնենք, որ Ռոստոմյանն էլ, Հովհաննիսյանն էլ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն էին, թեպետ ԲՀԿ անդամ չեն եղել։ Ռոստոմյանը ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շրջանում զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Վահե Հովհաննիսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, սակայն այժմ, մեր տեղեկություններով, քոչարյանական ճամբարի հետ առնչություններ չունի։ Եվ չնայած այս երկու անձն ասոցացվում են Ծառուկյանի հետ, սակայն ամեն ինչ անելու են, որ նոր ուժը չասոցացվի ԲՀԿ-ի կամ նրա նախագահի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ