News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ ի սկզբանե նախատեսված չի եղել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված է եղել Պուտինի՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ հանդիպումների մասին, իսկ Հայաստանն այդ շարքում չի եղել: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ կայացել է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպում։ Ռուսական կողմը հայտարարեց, որ Փաշինյանն է հանդիպում խնդրել։

Ներհայաստանյան անհանգիստ այս օրերին Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ ինքն աջակցութուն ունի ե՛ւ Ռուսաստանից՝ ՌԴ նախագահի հետ հաճախ է հանդիպում, հեռախոսազրույցներ ունենում, ե՛ւ Եվրոպայից։ Դրա ապացույցն էր ուղեւորությունը Նիդերլանդներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երեկ արած հայտարարությունը, թե իրենք «հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին», ինչը կարելի է անգամ մեր ներքին կյանքին միջամտություն դիտել։ Չնայած գործադրված ջանքերին, Փաշինյանի պլանը մասամբ չաշխատեց․ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի շուրթերով շտապեցին հայտարարել, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերին:

Ի դեպ, իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել եւ կառավարական առանձնատանն անընդմեջ մարդ է ընդունել՝ ուժային կառույցների ղեկավարներին, իր թիմակիցներին։ Իսկ երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ