News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները կարող են վերանայել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հարցում, եթե նրանք կատարեն իրենց ներկայացվող հինգ հիմնական պայմանները։ Այս մասին հինգշաբթի  տեղեկացրել է Türkiye թերթը՝ նշելով, որ երկուշաբթի Անկարա այցելել նախատեսող շվեդ եւ ֆինլանդացի դիվանագետների համար պատրաստվել է «սկանդինավյան թղթապանակ», որում ներկայացված են Թուրքիայի դիրքորոշումն ու պահանջները։

Դիվանագետներին, ըստ երեւույթին, կընդունի Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, նա էլ կհայտնի Անկարայի պահանջների մասին, տեղեկացրել է թերթը։ Մասնավորապես, թուրքական իշխանությունները պնդում են, որպեսզի արտահանձնվեն «ահաբեկչական» Քրդական աշխատտավորական կուսակցության եւ ՖԵՏՕ կազմակերպության անդամները; ահաբեկչական ճանաչվեն այսպես կոչված Ազգային ինքնապաշտպանության սիրիական ուժերը (ԱԻՈւ). Անկարայում կարծում են, որ վերջինները կապված են ՔԱԿ-ի հետ; դադարեցվի աջակցությունը «ֆեթհուլայականների կազմակերպությանը» (ՖԵՏՕ), որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. հեղաշրջմանը մասնակցության մեջ; փակվեն այն կառույցների հետ կապ ունեցող բոլոր կազմակերպությունները, որոնք Թուրքիայում նույնացվում են ահաբեկիչների հետ; տրամադրվեն համապատասխան երաշխիքներ։

«Նրանք [դիվանագետները] ստիպված կլինեն ուշադրության առնել մեր պահանջները։ Հնարավոր է, որ նրանք ստիպված լինեն մի քանի անգամ այցելել Թուրքիա»,- տեղեկացրել է Türkiye-ն՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Անկարայում զիջումների չեն գնա «սկանդինավյան թղթապանակի» եւ ոչ մի կետում։

Այս պահանջների նման մի ցուցակ մայիսի 18-ին տեղադրվել է Sabah կառավարամետ թերթում։ Հրապարակման մեջ խոսվում էր սկանդինավյան երկրներին ներկայացվող տասը պահանջի մասին, ի հավելումն Türkiye-ի նշածի՝ ներկայացվել են նաեւ Թուրքիայի ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու անընդունելիությունը; ահաբեկչությանը դիմակայելու հարցերում կանոնավոր շփումների եւ համագործակցության հաստատման անհրաժետությունը; այն անձանց եւ կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցումը, որոնք կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ; իր տարածքում հակաթուրքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների գործունեության արգելումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ