News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի կարող իր եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ տալ պետությունների սերտ տնտեսական կապերի պատճառով, National Interest ամսագրի հոդվածում գրել է հրապարակախոս Հարուն Քարչիկը։

Հրապարակախոսը նշել է, որ ռուսական մատակարարումները 45 տոկոսով ապահովում են երկիրը գազով, նավթի 17 տոկոսով եւ ցորենի 70 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, «Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայում առաջին՝ «Աքքույու» ատոմակայանը, որը պետք է աշխատանքն սկսի 2023թ.։

«Թուրքիան չի կարող կորցնել կարեւոր գործընկերոջն այն ժամանակ, երբ թուրքական լիրան մեկ տարում արժեզրկվել է 47 տոկոսով, իսկ գնաճը հասել է 20 տարվա մեջ ամենաբարձր մակարդակին»,- ասել է Քարչիկը։

Հեղինակն ընդգծել է, որ թուրքական տնտեսության համար կարեւոր դեր է խաղում զբոսաշրջիկների հոսքը Ռուսաստանից՝ անցած տարի 4,7 միլիոն այցելու, ինչը կազմում է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 19 տոկոսը։

Նրա կարծիքով՝ այս պատճառներով Անկարան չեզոք դիրքորոշում կպահպանի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերություններում։  

«Թուրքիան, ավելի շուտ, կշարունակի պրագմատիկ արտաքին քաղաքական գիծ վարել. ոչ ուկրաինամետ, ոչ ռուսամետ, այլ թուրքամետ»,- ասել է հրապարակախոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ