News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում անհնազանդության ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջւեւ հրմշտոց ու քաշքշոց սկսվեց: Ոստիկանները ցուցարարներին փորձում էին հեռացնել երթեւեկելի մասին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներից երթեր են սկսվել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են  Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։

Երեկոյան 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ