Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրել:
Օրակարգում 5 հարց է ընդգրկված.
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք,
- «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցում: