News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը


«Դիմադրության՞ շարժման անհնազանդության երթերից մեկը հասել է Հաղթանակի կամուրջ եւ փակել այն: Երթի առջեւից գնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Ագնեսա Խամոյանը:

Արամ Վարդեւանյանը ոստիկաններին ասաց, որ բոլոր ոստիկանները կարող են իրենց երթի հետ մնալ, բայց կա մեկը, որը լարում է իրավիճակը, ցուցարարի վզից բռնում, սեղմում է. «Թող ինքը գնա էստեղից: Էսօրվա բոլոր բերետները թող մնան, ինքը թող գնա»:

Լեւոն Քոչարյանն էլ հավելեց. «Կարելի էր կրքերը չլարելու համար այսօր իրեն չբերել: Շատ ցինիկաբար է իրեն պահում»:

Ցուցարարները շղթա կազմած շարունակեցին երթը:

Որոշ մեքենաներից նրանց ազդանշաններով ողջունում էին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներից երթեր են սկսվել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են  Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։

Երեկոյան 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ