News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները փակեցին Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկը:

Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին, ապա մի խումբ երիտասարդներ սկսեցին պարել ազգային պարեր։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 19։00 հանրահավաք է Ֆրանսիայի հրապարակում։

Մոտ 15 րոպե խաչմերուկը փակ պահելուց հետո երթը շարժվեց առաջ։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներից երթեր են սկսվել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են  Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։

Երեկոյան 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ