News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բուրսա նահանգի Գյոլբաշը գյուղի իմամի կինը սկսել է հետեւել ամուսնուն եւ համոզվելով, որ նա սիրուհի ունի, կտրել է նրա սեռական օրգանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  3 երեխաների մայր,  38-ամյա Ս. Ք.-ն սկսել է դավաճանության մեջ կասկածել իր ամուսնուն՝ գյուղի իմամ Օ. Ք.-ին եւ հետապնդել նրան։  Կինը կարողացել է հաստատել դավաճանության փաստը, որից հետո իմամը խոստացել է, որ այլեւս նման բան չի կրկնվի։ Սակայն օրեր անց կինը կասկածել է եւ թաքուն վերցնելով ամուսնու հեռախոսը, տեսել է հետեւյալ կարճ հաղորդագրությունը. «Իմ սեր, կարոտել եմ քեզ»։  Կատաղած կինը խոհանոցից վերցրել է հացի դանակը եւ մտել ննջարան, որտեղ քնած էր ամուսինը, կտրել նրա սեռական օրգանը։

Ցավից արթանացած իմամն արագ շտապօգնություն է կանչել։ Հիվանդանոցում նրա սեռական օրգանը կարել են։ Իսկ բերման ենթարկված կնոջը դատարանն ստորագրությամբ ազատ է արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ