News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք ամեն ինչ արել ենք՝ խախտողներին չտուգանելու համար, ովքեր դեռ հին սերնդի ՀԴՄ սարքեր են օգտագործում, սակայն արդեն ստիպված ենք դա անել: Այս մասին մայիսի 19-ին ՀՀ կառավարության նիստին ասաց Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանում հին սերնդի 514 ՀԴՄ սարք կա։ «Դա օրենքի խախտում է»,- հավելեց Բադասյանը։

Պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավարն ասաց, որ Հայաստանում գործում է 61921 նոր սերնդի ՀԴՄ, 12546 սարք ունի անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն, իսկ մնացած 49375 ՀԴՄ սարքի դեպքում անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը դեռ ակտիվացված չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ եթե ամենուր հնարավոր լինի ապահովել անկանխիկ վճարման հնարավորությունը, ապա դա «դարակազմիկ նշանակություն» կունենա եւ դրական կազդի շատ ոլորտների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ