News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չգիտեմ որքան է հավաստի, որ Նիկոլը ՀԱՊԿ-ից զորք է խնդրել Հայաստանի ներքին զարգացումները ճնշելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հչապարակից մեկնարկած Դիմադրության երթի ժամանակ։

«Չգիտեմ՝ դա որքան է հավաստի, բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ դա մեր պետության ներքին գործն է, սա մեր ժողովրդի պայքարն է և մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ սա զուտ մաքուր հայկական, համաժողովրդական, հանուն Արցախի ու Հայաստանի պայքար է։ Իսկ եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարբեր շահերի մանրադրամ, մենք դա թույլ չենք տալու, որովհետև հիմա փողոցում ենք նաև հենց դա կանխելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ, հակառակ պաշտոնական տվյալների, միայն երեկ իրականում 600-700 քաղաքացի է բերման ենթարկվել․ Երևանի բաժիններում տեղ չի եղել և շատ քաղաքացիների տեղափոխել են Արտաշատի, Աբովյանի, Վաղարշապատի բաժիններ։

«Նիկոլը շատ է սիրում, չէ՞, «աննախադեպ» բառն օգտագործել, իրոք աննախադեպ է։ Մի նպատակ ունեն՝ կասեցնել մարդկանց ցասումը, պայքարը, բայց չի ստացվելու, որովհետև ՀՀ քաղաքացիները դուրս են եկել և գիտեն՝ ինչի համար»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գիտենք ինչ է կատարվում այն իշխանության հետ, որը կորցնում է լեգիտիմությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ