News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորներին վճարումների չափը կարող են ավելացնել։ Համապատասխան օրինագիծը հաստատվել է Կառավարության մայիսի 19-ի նիստում։

Օրենքը ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար կստանան, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով։

Նման փոփոխության անհրաժեշտությունը Նիկոլ Փաշինյանը բացատրել է այն դատավորներին աջակցելու կարեւորությամբ, որոնք «առաջնորդվում են խղճով եւ համոզմունքներով», ծառայում են Սահմանադրությանը, օրենքին եւ դրանով իսկ՝ ժողովրդին։ «Մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կարող է նայել մարդկանց աչքերին, այլ ոչ թե ձեռքերին»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ