News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը ՀՀ ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը. Այդ աշխատանքը  համակարգում է ԱԽ քարտուղարը: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին ՌԴ-ից մասնագետներ են այցելել Հայաստան եւ նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ:

Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ  օրենսդրության համաձայն եւ միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը:

Բացի այդ,  կենսանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհրդի գրասենյակների համագործակցության օրակարգում: Մեր ռուս  գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ:

Վերջերս ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը: Հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ այս ոլորտում Հայաստանը շարունակում է համագործակցել իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի հնարավորությունները տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ