News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր Հարավային Ուելսը դարձել է Ավստրալիայի վերջին նահանգը, որն օրինականացրել է էվթանազիան, հայտնում է The Conversation-ը:

Ավստրալիայում «մահամերձներին կամավոր օգնության մասին» օրենքները, որոնք մահացու հիվանդներին ինքնասպանության հարցում օգնություն են նախատեսում, ընդունվել են երկրի բոլոր նահանգների կողմից: Այնուամենայնիվ, կամավոր էվթանազիան դեռ հասանելի չէ Նոր Հարավային Ուելսում, ինչպես նաեւ մյուս նահանգներում, այստեղ իրականացման 18-ամսյա ժամկետ է անհրաժեշտ՝ մանրամասները պարզելու համար:

Օրենքի համաձայն՝ էվթանազիայի ընտրության հնարավորությունն ունի որոշում կայացնելու ունակ չափահաս քաղաքացին, ում մոտ զարգացող մահացու հիվանդություն է ախտորոշվել, որը կարող է մահվան հանգեցնել վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամկետում: Նոր Հարավային Ուելսում մարդը կարող է ընտրություն կատարել ինքնուրույն դեղամիջոցների ընդունման կամ բժշկի լիազորագրի միջեւ:

Վիկտորիա նահանգն առաջինն էր օրինականացրել էվթանազիան 2019 թ., որին հաջորդել է Արեւմտյան Ավստրալիան 2021 թ. Համանման օրենքներ են ընդունել նաեւ Թասմանիան, Հարավային Ավստրալիան եւ Քվինսլենդը, սակայն դրանք դեռ լիարժեք կերպով ուժի մեջ չեն մտել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ