News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2021թ. խորհրդարանն արդեն ընդունել է երկու օրենսգրքերի՝ քրեականի եւ քրեակատարողականի նախագծերը։ Դրանք ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից։ Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանի արտահերթ նիստում, նոր Քրեակատարողական օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ընդ որում՝ երրորդ կարեւոր օրենսգիրքը, ըստ նրա, քրեակատարողականն է։ Ներկայիս ՔԿՕ-ն, ինչպես նշեց Սարգսյանը, ընդունվել է դեռեւս 2004թ.։ «Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային պրակտիկայում։ Այս առնչությամբ առաջ է եկել նոր փաստաթղթի անհրաժեշտություն։ Նոր օրենսգրքի ամբողջ տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ անհրաժեշտ է անհատական աշխատանք կատարել։ Յուրաքանչյուր դատապարտյալի համար կկազմվի պատիժը կրելու անհատական պլան։ Այն պետք է վերանայել յուրաքնաչյուր 3-6 ամիսը մեկ»,- պարզաբանել է փոխնախարարը։

Իսկ երկրորդ նորամուծությունն այն է, որ վերացվի կատարողական հաստատությունների արհեստական բաժանումը։ Նշենք, որ դրանք բաժանվում էին բաց, կիսաբաց, փակ եւ բուժական հաստատությունների։

Կհաստատվի նաեւ անվտանգության 3 մակարդակ՝ ցածր, միջին եւ բարձր։ «Դատապարտյալների բաշխումը կախված կլինի նրանց վտանգավորության աստիճանից։ Յուրաքանչյուր գոտում, կախված դատապարտյալի վարքից, լրացուցիչ կմտցվեն կեցության փափուկ եւ կոշտ պայմաններ։ Բուժական ՔԿՕ-ի փոխարեն յուրաքանչյուր բանտում կհիմնվեն ստացիոնարներ եւ ամբուլատոր բաժանմունքներ»,- նշել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ