News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Անգլիայի հարավ-արեւմտյան Քորնուոլ քաղաքում նախապատմական ծիսական վայրի կենտրոնում առեղծվածային քարե շրջան է հայտնաբերվել: Այն հայտնաբերվել է այդ տեղանքի պահպանման եւ հետագա ուսումնասիրության նախագծի շրջանակներում, որը ենթադրաբար գործածվել է ուշ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 3000-2500 թթ., հայտնում է Daily Mail-ը:

Կամավորները մաքրել են տարածքը բուսականությունից, որը սպառնում էր ստորգետնյա հնագիտական ​​շերտերին: Այս աշխատանքը հնագետներին թույլ է տվել կատարել Քասթիլի-Հենջ կոչվող տեղանքի առաջին մանրամասն տեղագրական եւ երկրաֆիզիկական ուսումնասիրությունները եւ գտնել հին ժամանակներում դրա կենտրոնում թաղված քարե շրջանի հետքերը: Նրանք նաեւ տվյալներ են ստացել հենջի սկզբնական ձեւի եւ ժամանակի ընթացքում դրա հետ տեղի ունեցած փոփոխությունների մասին: Արտաքին պարսպով եւ ներքին խրամատով շրջապատված Քասթիլի-Հենջը, ըստ երեւույթին, որպես ամֆիթատրոն է ծառայել հավաքների եւ ծիսական միջոցառումների համար։ Նախորդ հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ տեղանքը միջնադարում որպես թատրոն է օգտագործվել, իսկ հետո՝ որպես պաշտպանական ամրություն Անգլիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։

«Այս տեղանքի ուսումնասիրությունն օգնեց մեզ հասկանալ դրա նշանակությունը Քորնուոլի պատմության համար հազարավոր տարիների ընթացքում,- ասել է ծրագրի ղեկավար Էնն Փրեսթոն-Ջոնսը:- Դա կօգնի մեզ ճիշտ որոշում կայացնել, թե ինչպես վարվել այս հուշարձանի հետ եւ ներկայացնել այն հանրությանը, որպեսզի ապագա սերունդները կարողանան վայելել այն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ