News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


Այսօր Երևանում շարունակվել են բողոքի անհնազանդության ակցիաները։ Բերման ենթարկվածների թիվն ու այն բռնությունները, որոնք կային նախորդ երկու օրերին, գոնե այս պահի դրությամբ այդ ծավալներով չի եղել։ Փոփոխություն տեսնում եմ: Այյս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխաելով հարցին՝ արդյո՞ք երեկ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ոստիկանների գործողություններում փոփոխություն նկատվում է։

Նա նշեց, որ այն, ինչ երեկ էր տեղի ունենում՝ մարդկանց մայթերից, այգիներից, փողոցներից ձերբակալում, բռնի ուժի կիրառում, փաստ է, որ այսօր տեղի չի ունեցել։

Երեկ հանրահավաքի ժամանակ Ի. Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 մլրդ 180 մլն դրամ պարգևավճար, մոտ 5 մլն դոլար՝ պաշտոնական թվերով. «Մայիսի 11-ին էլ ևս 700 մլն դրամ պարգևավճար է ստացել: Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 մլրդ դրամ, շուրջ 6.5 մլն դոլար Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցին պարգևավճարներ տալ ոստիկաններին, նկատեցին, որ շարժումն ավելի է ակտիվանում, ընդդիմադիր քաղաքական գործիչը պատասխանեց. «Իհարկե։ Դրանով փորձում են ոստիկանությանը շողոքորթել, գնել և այդ ծառայությունների դիմաց վճարել։ Ակնհայտ փաստ է։

Ես գտնում եմ, որ ոստիկանությունն, իրոք,  պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, ոստիկանությունը պետք է վճարվի  պետությանը ծառայելու իր գործառույթների համար, ոչ թե  ստանա պարգևավճար մեկ խելագարի ապօրինի հրահանգները կատարելու  համար, և, դժբախտաբար,  ոստիկանության մեջ եղել են մարդիկ, առնվազն անցնող օրերի ընթացքում, որ նման  դրսևորումներ ցուցաբերել են»։

Սաղաթելյանի խոսքով, ակնհայտ է, որ րոպե-րոպե իրենց շարժումը թափ է հավաքում, իրենց միանում են հանրության տարբեր խավերի և շերտերի ներկայացուցիչներ։

«Շարժումն իր ծավալով, ինտենսիվությամբ, քայլերի, գործողությունների մասշտաբով բացառիկ է։ Ակնհայտ է, որ Հայաստանի  նորանկախ պատմության մեջ այս ծավալի, մասշատբի ու այս ինտենսիվությամբ շարժումներ քիչ են եղել, կամ գրեթե չեն եղել։ Սովորաբար մի քանի օր է տվել, բայց արդեն 24-րդ օրն է մենք ամեն օր երթեր, ցույցեր, հանրահավաքներ ենք իրանացնում Երևանում, մարզերում։ Բացառիկ երևույթ է,  որի հետ հաշվի չնստելն ու չնկատելն…»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ