News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Վալդորֆ քաղաքի իշխանությունները կատուների տերերին խնդրել են իրենց կենդանիներին մինչեւ օգոստոսի վերջ փողոց չհանել՝ բազմացման շրջանում հազվադեպ թռչնատեսակի պաշտպանության համար, գրել է HuffPost-ը։

Խոսքը կատարավոր արտույտի մասին է, որը բույն է հյուսում գետնի վրա, ուստի կատուների համար հեշտ որս է համարվում։ Այդ պատճառով այս տեսակի պոպուլյացիան վերջին տասնամյակներին Արեւմտյան Եվրոպայում խիստ կրճատվել է։

Տեղեկացվել է, որ կատուների զբոսանքի սահմանափակումը կտեւի երեք տարի, բայց նրանց տերերն այս նորությունը լավ չեն ընդունել։ Ավելին, կենդանիների պաշտպանության տեղի ասոցիացիայի ղեկավարը նախատեսում է իրավաբանական քայլեր ձեռնարկել կարգադրությունը բողոքարկելու համար։

«Կարող եմ հավաստիացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի բողոքարկենք այս սահմանափակումը»,- նշվել է ասոցիացիայի ղեկավարի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ